211652_close_icon
views-count1782 դիտում article-date 13:09 10-02-2014

Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի ձեռամբ Քաղաքապետարանում կատարվեց տնօրհնեքի արարողություն

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու «Հավատամք» հոգևոր կենտրոնը շարունակում է Տյառնընդառաջի տոնին նախընթաց «Ընդառաջ Աստծո, ընդառաջ սիրո» խորագիրը կրող միջոցառումների շարքը: Կենտրոնի երգչախմբի, պարախմբի անդամները, աջակիցներն ու ընկերները շարունակում են այցելել մի շարք հաստատություններ. տեղի են ունենում արարողություններ և համերգային ծրագրեր, որոնցից բացի, Տեր Հակոբ քահանա խաչատրյանի նախաձեռնությամբ և միության աջակիցների ջանքերով` խաչքար և կանթեղ է փոխանցվում տվյալ հաստատություններին: Օրերս Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի առաջարկով «Հավատամք» հոգևոր կենտրոնը եղավ նաև Երևանի քաղաքապետարանում: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու և «Հավատամք» հոգևոր կենտրոնի հոգևոր հավիվ Տեր Հակոբ Քահանա Խաչատրյանի ձեռամբ կատարվեց տնօրհնեքի արարողություն: Դպրաց դասի երգեցողության բաժինը կատարեց «Հավատամք» կենտրոնի համանուն երգչախումբը: Արարողության ավարտին երգչախումբը հանդես եկավ ազգային-ժողովրդական և ուղղափառ-եկեղեցական կատարումներով, փոքրիկ համերգային ծրագրով: Երևանի քաղաքապետարանի անունից քաղաքապետի օգնական, Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի փոխնախագահ Սամվել Մերթարջյանի կողմից «Հավատամք» հոգևոր կենտրոնն ու «Հավատամք» երգչախումբը արժանացան շնորհակալագրերի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր