211652_close_icon

30 րոպեով դադարեցվելու է Գորիս-Կապան ճանապարհի երթևեկությունը

views-count1327 դիտում article-date 11:53 07-04-2015
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ճանապարհի բարեկարգման աշխատանքներ կատարելու կապակցությամբ ապրիլի 7-ին` ժամը 13:00-ին, ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 294-295-րդ կմ հատվածում կկատարվեն պայթեցման աշխատանքներ: Այդ հատվածում շուրջ 30 րոպեով երթեւեկությունը կդադարեցվի տրանսպորտային բոլոր միջոցների համար: Պայթեցման աշխատանքների ավարտից հետո Կապանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները կկատարեն ճանապարհի մաքրման աշխատանքներ:

Նմանատիպ նյութեր