2541 դիտում
16:29 07-04-2015
17-ամյա պատանին կարողանում է քայլել միայն ցավազրկողների ազդեցության տակ, նա օգնության կարիք ունի. տեսանյութ
Դավիթ Մարկոսյանը ծնվել է 1997թվականին: 2010 թվականին նրա մոտ հոդային սուր ցավեր են նկատվում, ծնողները դիմում են բժիշկի և ախտորոշվում է յուվինիլ իդիոպատիկ արթրիտ, ինչպես նաև պարբերական հիվանդություն: Երեխան դժվարանում է քայլել, սկսում է ցավազրկող դեղեր ընդունել: Հայաստանում նրա բուժումը շարունակելն անիմաստ է, քանի որ հայաստանյան պայմաններում արվել է ինչ հնարավոր է: Դավիթը գտնվում է Արաբկիր ԲԿ ռևմոտոլոգիական և պարբերական դիսպանսեր հսկողության տակ, ստանում է հորմոնալ և ցիտոստատիկ բուժում:
Ներկա պահին հիվանդությունը սրացման փուլում է: Դիմելով եվրոպական կլինիկաներին՝ պարզվել է, որ Գերմանիայում Դավթին հնարավոր է բուժել, սակայն դրա համար անհրաժեշտ է 15000 Եվրո: Այս միջոցների հայթայթման խնդրանքով Դավթի մայրը՝ Գոհար Դանիելյանը, դիմում է բարի մարդկանց աջակցությանը՝ 17 տարեկան իր որդուն այդ տանջալի ցավերից ազատելու ակնկալիքով:
Դավթի ծնողների հեռախոսահամարն է՝ +[b]37496 611 417[/b]:
Դավթի մոր՝ Գոհար Դանիելյանի անունով ՎՏԲ-Հայաստան բանկում բացվել են հաշվեհամարներ՝ 16040067783900 /ՀՀ դրամ/, 16040067783901 /ԱՄՆ դոլար/, 16040067783902 /Եվրո/, 16040067783903 /ՌԴ ռուբլի/, SWIFT: ARMJAM22:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1773 դիտում
18:54 27-07-2015
17-ամյա պատանին երազում է քայլել. նրան վիրահատություն է անհրաժեշտ. տեսանյութ
2577 դիտում
18:16 21-02-2016
Փոքրիկների մրցարշավ, ովքեր դեռ չեն կարողանում քայլել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1596 դիտում
16:22 16-02-2015
20-ամյա Սևակն օգնության կարիք ունի. տեսանյութ
Այս բաժնից
802 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
829 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»