1776 դիտում
18:54 27-07-2015
17-ամյա պատանին երազում է քայլել. նրան վիրահատություն է անհրաժեշտ. տեսանյութ
Հովիկ Յուրիկի Բաղդասարյանը ծնվել է 1998թ. Երևանում, ապրում է մայրիկի հետ: 2011թ. Արաբկիր ԲԿ-ի օրթոպեդիայի կլինիկայում երեխայի մոտ ախտորոշվել է մանկական ուղեղային կաթված, սպաստիկ քվադրիպլեգիայով, ծնկան հոդերի ծալիչ կոնտրակտուրա: 08.11.11թ. Հայաստանում կատարվել է վիրահատություն, հետո երեխան վիրահատվել է ՌԴ Տուլա քաղաքում, որից հետո նրա վիճակը բավականին փոխվել է, սկսել է ինքնուրույն քայլել, նույնիսկ բակում խաղալ հասակակիցների հետ:
Վիճակն ավելի կարգավորվելու համար հերթական վիրահատությունը կատարում են Հայաստանում և տղան վիրահատությունից հետո ավելի լավ քայլելու փոխարեն գամվում է անվասայլակին: Հիմա նրանց հնարավորություն է ընձեռնվել կրկին կատարել վիրահատություն Տուլա քաղաքում, սակայն հնարավորություն չունենալու պատճառով չեն կարողանում այն իրականացնել: Վիրահատության արդյունքում Հովիկը կրկին կարող է քայլել և դրա համար նրանց անհրաժեշտ է ընդամենը 2000 դոլար, որի հայթայթման համար Հովիկի ծնողները դիմում են բարի մարդկանց աջակցությանը:
Գոհար Գրիգորյանի հեռախոսահամարն է՝ +[b]37455 711 285[/b]:
Հովիկի մայրիկի՝ Գոհար Գրիգորյանի անունով «ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ում բացվել են հաշվեհամարներ՝
ՀՀ դրամ 220491635847000,
ՌԴ ռուբլի՝ 220491630046958,
ԱՄՆ դոլար՝ 220491631051001,
Եվրո՝ 220491630368002;
SWIFT CODE:22:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2541 դիտում
16:29 07-04-2015
17-ամյա պատանին կարողանում է քայլել միայն ցավազրկողների ազդեցության տակ, նա օգնության կարիք ունի. տեսանյութ
10426 դիտում
16:07 12-07-2017
16-ամյա աղջիկը երազում է քայլել և ունի մեր աջակցության կարիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
898 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»