211652_close_icon
views-count1563 դիտում article-date 15:13 06-04-2015

Իվանիշվիլին Վրաստանի նախագահ Մարգվելաշվիլիին համարում է ընդդիմություն

Վրաստանի նախկին վարչապետ և իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին սուր քննադատության է ենթարկել երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին, ով, նրա կարծիքով, երկրի կառավարությանը թիկունք է դարձրել: «Ես բազմիցս նշել եմ քաղաքական հարցում նրա անքաղաքավարությունը, երբ նախագահական ընտրությունների հենց երկրորդ օրը Մարգվելաշվիլին մեջքով կանգնեց իր թիմին, որը նրան բերել էր նախագահության: Նման բան ես չեմ հիշում համաշխարհային քաղաքականության պատմության մեջ: Ընդհանուր հաշվով նա հիմա ընդդիմության հետ է և չի ասում այդ մասին, չնայած իր բոլոր արաքներով դա է ապացուցում»,-ասել է Իվանիշվիլին:

Նմանատիպ նյութեր