Էրդողանը ընդունել է Վրաստանի նախագահ Մարգվելաշվիլիին
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին նախօրեին աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա, փոխանցում է Georgia Onlibe-ը:
Նրան ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ ու բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցեր և ընդգծել, որ հուսալի ռազմավարական գործընկերներ են:
Էրդողանը կրկին իր աջակցությունն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, ինչպես նաև Հյուսիսատլանտյան դաշինքին Վրաստանի ինտեգրմանը:
Հանդիպմանը քննարկվել են նաև քաղաքական, առևտրային, տնտեսական և մշակութային հարցեր, շոշափվել են համատեղ նախագծերր, Ուկրաինայի իրավիճակը, ինչպես նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության թեման: