211652_close_icon

Շվեդիայի վարչապետը նույնպես մերժել է Պուտինի հրավերը

views-count1296 դիտում article-date 11:44 06-04-2015
Շվեդիայի վարչապետ Սեֆան Լևենը չի ընդունել Հայրենական մեծ հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ մայիսին տեղի ունենալիք տոնական միջոցառումներին մասնակցելու հրավերը: Այդ մասին հաղորդել է շվեդական SVT հեռուստաալիքը: Լևենի մամլո խոսնակ Աննե Էքբերթի խոսքով՝ պատճառը ուկրաինական հակամարտությունն է, որը հրահրել է Ռուսաստանը: Մոսկովյան շքերթին Շվեդիան ներկայացնելու է Մոսկվայում Շվեդիայի թագավորության դեսպանը: Հրավերը մերժել են ընդունել նաև Շվեդիայի հարևան երկրներ Նովեգիան և Ֆինլանդիան:

Նմանատիպ նյութեր