Իրանը կկատարի միջուկային համաձայնագրի իր պարտավորությունները. Հասան Ռուհանի
Բոլորին է հայտնի, որ Իրանի հետ փոխգործակցությունը և համաձայնագրի կնքումն անխուսափելի է, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին:
Նրա խոսքով՝ իրանական ժողովուրդը երբեք չի ենթարկվել և չի ենթարկվի արտաքին որևէ ճնշման, իսկ Իրանը և հարևան երկրները գոհ են միջուկային ծրագրի հարցում ձեռք բերված համաձայնությամբ՝ միևնույն ժամանակ ընդգծելով հարևան Իսրայելի դժգոհությունը:
Իրանի նախագահը միջուկային հարցով բանակցությունները բնութագրել է չափազանց բարդ և Իրանի պատմության մեջ աննախադեպ գործընթաց և նշել. «Իրանը ձգտում է կատարել միջուկային համաձայնագրով նախատեսված իր բոլոր պարտականությունները»: