Հռոմի պապը կոչ է արել ողջ աշխարհին դադարեցնել խելագար բռնությունները
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Քրիստոսի սուրբ հարության տոնին իր քարոզով դիմել է համայն աշխարհին: Այդ մասին Twitter-ում գրառել է France Presse-ը:
Պապը նաև կոչ է արել համաշխարհային առաջնորդներին անտարբեր չմնալ Սիրիայի և Իրաքի շատ մեծ հումանիտար ողբերգության հանդեպ՝ նշելով, որ աղոթում է ռազմական հակամարտությունների ժամանակ զոհված բոլոր մարդկանց համար, այդ թվում՝ օրեր առաջ Քենիայի համալսարանում սպանված 147 ուսանողների:
Հռոմի պապի քարոզը լսելու էին եկել տասնյակ հազարավոր մարդիկ՝ աշխարհի տարբեր մասերից: