Օգնում են փրկարարները
Ապրիլի 5-ին, ժամը 16.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Միկոյան փողոցի թիվ 17ա շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 4-րդ հարկի իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները 1939 թ. ծնված Է. Ա.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Ապրիլի 5-ին, ժամը 15.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆրունզեի փողոցի թիվ 6/4 շենքի բակում քաղաքացին բարձրացել է ծառը և չի կարողանում ինքնուրույն իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները Գ. Հ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: