211652_close_icon
views-count1526 դիտում article-date 17:23 05-04-2015

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտաժողով Բիշքեկում

Ապրիլի 3-ին Բիշքեկի Պատմության թանգարանի մեծ սրահում Ղրղզստանում ՀՀ պատվավոր հյուպատոս Պետրոս Շահինյանի և «Նաիրի» հայկական մշակութային միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ գիտաժողով «Ցեղասպանության խնդիրները ժամանակակից աշխարհում և 1915թ. Հայոց ցեղասպանության ազդեցությունը էթնիկ սկզբունքով` մարդկանց զանգվածային ոչնչացման հետագա փաստերի վրա» խորագրով: Գիտաժողովին մասնակցում էին Ղրղզստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը (նստավայրը` Աստանա), Ղրղզստանում ՀՀ պատվավոր հյուպատոս Պետրոս Շահինյանը, դեսպաններ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ: Բացման խոսքով հանդես եկավ դեսպան Սահակյանը` ներկայացնելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները, դրանց էությունն ու բովանդակությունը: Այնուհետև ելույթ ունեցան «Նաիրի» հայկական մշակութային միության նախագահ, պատմաբան Աշոտ Կոնդախչյանը և Ղրղզստանում ՀՀ պատվավոր հյուպատոս Պետրոս Շահինյանը: Թեմայի վերաբերյալ հնչեցին բազմաթիվ զեկույցներ: Գիտաժողովի ընթացքում ցուցադրվեցին Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգների հիշողությունների վերաբերյալ տեսանյութեր: Գիտաժողովը լայնորեն լուսաբանվեց տեղական մամուլում:

Նմանատիպ նյութեր