Գյումրիում փլուզվել է էլ. ենթակայանի տանիքը
Ապրիլի 5-ին, ժամը 09.19-ին ահազանգ է ստացվել, որ ս. թ. ապրիլի 4-ի ժամը 20.00-ի սահմաններում քամու հետևանքով պոկվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շերամի 2 թաղամասի 1/3 շենքի մոտակայքում գտնվող ենթակայանի տանիքը, իսկ մյուս հատվածը վնասվել է. անհրաժեշտ է օգնություն:
Ինպես հայտնում է ՏԿԱԻՆ կայքը, դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ-ի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ամբողջությամբ պոկվել է թիվ 1 էլ. ենթակայանի տանիքը (66 քմ):