211652_close_icon
views-count2016 դիտում article-date 10:46 05-04-2015

Արմավիրի մարզի պատվիրակությունը` Ծիծեռնակաբերդում. լուսանկարներ

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին հանրապետական գործադիր մարմինների Արմավիրի տարածքային ծառայությունների պատասխանատուները, մարզպետարանի աշխատակազմը, համայնքների ղեկավարները, կրթական, առողջապահական հաստատությունների տնօրեններն ու աշխատակիցները, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Պատվիրակությունը ծաղկեպսակ դրեց հուշակոթողին և ծաղիկներ խոնարհեց անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Հուշակոթողի մոտ Արմավիրի հոգևոր առաջնորդը կատարեց հոգեհանգստի կարգ և աղոթք հնչեցվեց առ Աստված` Մեծ եղեռնի անմեղ զոհերի հոգիների հանգստության համար: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Արմավիրի մարզի կողմից մարզպետ Աշոտ Ղահրամանյանը Հայոց ցեղասպանության ինստիտուտ–թանգարանին նվիրեց հայ ժողովրդի վերածնունդը խորհրդանշող ծառ` պատրաստված դպրոցականների կողմից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր