2483 դիտում
10:12 29-03-2017
ՀԷՑ-ը 110 մլն դոլարի մաքուր եկամուտ է ապահովել մոտ 80 մլն պարտք վճարելուց հետո. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Մեր տեղեկություններով՝ անցյալ տարի Սամվել Կարապետյանի «Տաշիր գրուպ»–ին պատկանող ՀԷՑ-ը 110 միլիոն դոլարի մաքուր եկամուտ Է ապահովել մոտ 80 միլիոն պարտք վճարելուց հետո։ Հիմա Սամվել Կարապետյանի ստեղծած «Հայաստանի ներդրողների ակումբի» ռուսաստանաբնակ գործարարներն Էլ, ովքեր պատրաստվում են ներդրումներ կատարել Հայաստանում, հետաքրքրված են միայն Հայաստանի տնտեսության Էներգետիկ հատվածով, որն ամենաեկամտաբերն Է այսօր»։
Թերթը հավելում է, որ այդ ոլորտում եկամուտները ոչ թե տոկոսով են հաշվարկվում, այլ 10 անգամ ավելի։ Սակայն այս ոլորտը ամբողջությամբ մենաշնորհի Է վերածվել։ Իսկ օրերս Էլ հայտնի Է դարձել, որ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեղ» ընկերությունը և «Հրազդանի Էներգետիկ կազմակերպություն» ԲԲԸ-ն (Հրազդան ՋԷԿ) մարտի 13-ին, իսկ ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն Էլ մարտի 20-ի գրություններով դիմել են ՀԿԾՀ, որի արդյունքում հանձնաժողովը մարտի 29-ի նիստում կթույլատրի «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող «Հրազդան էներգետիկ կազմակերպություն» ընկերության (Հրազդան ՋԷԿ) 100 տոկոս բաժնեմասերը վաճառելու «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1399 դիտում
22:01 04-04-2015
Վաճառքի են հանվել Կլոդ Մոնեի ևս վեց կտավներ. աճուրդի տունը 80-110 մլն դոլարի եկամուտ է ակնկալում
1860 դիտում
11:53 10-10-2014
«Մաքուր քաղաք», «Մաքուր բնություն», «Մաքուր ճանապարհներ» հոլովակները` ընդդեմ բնության աղտոտման. տեսանյութեր
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3238 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը