ԱՄՆ-ն դատապարտել է Սիրիայում խաղաղ բնակչության վրա հարձակումները
Միացյալ Նահանգների Պետքարտուղարության մամուլի քարտուղար Մարի Հարֆը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դատապարտում է հարձակումները Սիրիայի խաղաղ բնակչության վրա, որը տառապում է ինչպես Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի, այնպես էլ` ծայրահեղական խմբավորումների պատճառով:
Նա նաև նշել է, որ Վաշինգտոնը մտահոգված է Դամասկոսի հարավում գտնվող փախստականների պաղեստինյան «Յարմուկ» ճամբարի վրա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հարձակումներով: