Մոտոցիկլավարը հայտնվում է բեռնատարի տակ. տեսանյութ
Չինաստանի ավտոճանապարհներից մեկում սարսափելի ավտովթար էր տեղի ունեցել:
Մայրուղով ընթացող բեռնատարի առջև մոտոցիկլետ էր հայտնվել, որի հետ բախումից խուսափելով՝ բեռնատարը կորցրել էր կառավարումը և կողաշրջվել, իսկ մոտոցիկլավարը մնացել էր ծանր բեռնատարի տակ:
Վայրկյաններ անց, մեծ թվով ականատեսներ օգնության էին հասել և միասնական ուժերով բարձրացրել հսկա մեքենան, որի տակից ընդամենը 2 րոպե անց դուրս էին բերել երիտասարդին, ով կենդանի էր մնացել: Մոտոցիկլավարը հոսպիտալացվել էր, իսկ
այս պահին բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն:
Ներկայացնում ենք տեսանյութը: