4308 դիտում
18:46 03-04-2015
Խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանքով գյուղապետ է ձերբակալվել
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության Կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները տեղեկություններ էին ստացել, որ Արարատի մարզի Սիփանիկ գյուղի համայնքապետ, 1964 թվականին ծնված Արայիկ Մանուկյանը նույն գյուղի տարածքում գտնվող 1 մլն 552 հազար դրամ աճուրդային արժեք ունեցող 9 հեկտար հողատարածքը մի քաղաքացուհու վաճառելու համար պահանջել է 5 մլն 200 հազար դրամ:
Ոստիկանության ծառայողների իրականացրած գործողությունների արդյունքում՝ ապրիլի 3-ին, ժամը 14-ի սահմաններում, իր տանը 5 մլն 200 հազար դրամը որպես կաշառք ստանալուց հետո Արայիկ Մանուկյանը փաստով մերկացվեց:
Նա անձամբ տան պահարաններից մեկից ներկայացրեց նաեւ կաշառքի առարկա հանդիսացող գումարը, որն անմիջապես առգրավվեց:
Ըստ տուժողի հաղորդման` նույն 9 հեկտար հողատարածքն իրեն վաճառելու համար դեռեւս 2014 թվականի նոյեմբերին անցկացվել էր ձեւական աճուրդ, որի ժամանակ Մանուկյանն իրենից պահանջել էր 5 մլն 500 հազար դրամ: Աճուրդում հաղթելուց հետո իր պահանջած գումարը չվճարելու համար համայնքապետը աճուրդը չեղյալ էր հայտարարել:
Հետո, սակայն, նոր աճուրդ կազմակերպելու եւ մարզպետարանից համապատասխան թույտվություններ ստանալու եւ նոր ձեւական աճուրդ անցկացնելու համար պայմանավորվել էին արդեն 5 մլն 200 հազար դրամ գումարի շուրջ:
Արայիկ Մանուկյանը բերման է ենթարկվել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն:
Քննությունը շարունակվում է:
Նմանատիպ նյութեր
36340 դիտում
15:57 17-03-2015
Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու համար ձերբակալվել են Գևորգ Կոստանյանն ու Աղվան Գալստյանը
Այս բաժնից
943 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»