211652_close_icon

Վաղը կմատուցվի Ճրագալույցի ս. պատարագ

views-count1160 դիտում article-date 20:14 03-04-2015
Այս կիրակի Հայ Եկեղեցին նշում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության տոնը: Նախորդ երեկոյան՝ ապրիլի 4-ին, բոլոր եկեղեցիներում կատարվելու է նախատոնակ, մատուցվելու է Ճրագալույցի ս. պատարագ: Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիներում Ճրագալույցի ս. պատարագը կսկսվի 18.00-ին: ԱՀԹ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցում ս. պատարագը կմատուցվի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի հանդիսապետությամբ, հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը:

Նմանատիպ նյութեր