10613 դիտում
14:42 05-01-2017
Այսօր եկեղեցիներում կմատուցվի Սուրբ Ծննդյան ճրագալույցի պատարագ
Հայ Եկեղեցին մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան օրն անփոփոխ նշում է հունվարի 6-ին: Տոնի նախապատրաստությունը սկսվում է դեկտեմբերի 29-ից` Սուրբ Ծննդյան պահքի Բարեկենդանով: Հաջորդ օրը` դեկտեմբերի 30-ին, սկսվում է Ս. Ծննդյան շաբաթապահքը` իր մեջ ընդգրկելով Նոր Տարվա տոնը: Պահքից դուրս ենք գալիս հունվարի 5-ին: Այդ օրը երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս.Պատարագ:
Ճրագալույցի Ս. Պատարագ տարին ընդամենը 2 անգամ է մատուցվում` Ս. Ծննդյան և Ս. Հարության տոների նախատոնակին: Ճրագալույց նշանակում է ճրագ՝ մոմ, վառել (լուցանել): Այդ օրը երեկոյան, մարդիկ եկեղեցում վառած ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն:
Ճրագալույցը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկը:
Նմանատիպ նյութեր
5979 դիտում
12:14 04-01-2021
Հունվարի 5-ին երեկոյան բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ճրագալույցի Սուրբ Պատարագ
3806 դիտում
17:28 05-01-2019
Հայ առաքելական եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Ծննդյան ճրագալույցի պատարագ
1039 դիտում
21:21 17-10-2024
Սուրբ Աստվածածին եկեղեցու վերաօծման առիթով կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցվի
Այս բաժնից
736 դիտում
21:53 22-11-2024
Անահիտ Ավանեսյանը եղել է Գյումրու ծննդատան նոր մասնաշենքում և հետևել շինարարական աշխատանքների ընթացքին
886 դիտում
21:26 22-11-2024
Փոխվարչապետը քննարկել է ԱԶԲ-ի հետ համատեղ Հայաստանում իրականացվող ծրագրերը
694 դիտում
21:11 22-11-2024
Մադրիդի Կոմպլյուտենս համալսարանում անցկացվել է հայագիտական կենտրոնների անդրանիկ համաժողովը