Մեծ Բրիտանիայում անցկացված հեռուստաբանավեճերն այդպես էլ չեն որոշել քաղաքական ֆավորիտներին
Ինչպես տեղեկացնում է «ria.ru»-ն, երեկ երեկոյան Մեծ Բրիտանիայում ITV հեռուստաընկերությամբ հեռարձակված 7 բրիտանական կուսակցությունների ներկայացուցիչների հեռուստադեբատներն այդպես էլ չեն որոշել շաբաթվա սկզբում մեկնարկած նախընտրական արշավի առաջնորդին:
Նախօրեին տեղի է ունեցել նախընտրական դեբատների երեք փուլերից առաջինը, որին մասնակցել են 7 կուսակցությունների ներկայացուցիչներ: Նշվում է, որ հեռուստաբանավեճը տևել է 2 ժամ, իսկ հասարակական կարծիքի արդյունքները նախկինի պես հակասել են միմյանց. դրանք սկզբում ցույց են տվել պահպանողականների առաջնորդ Դևիդ Քեմերոնի առավելությունը, այնուհետ` Լեյբորիստների կուսակցության առաջնորդ Էդ Միլիբանդի։
Նշենք, որ վերոհիշյալ 7 կուսակցությունների ներկայացուցիչները մասնակցելու են մայիսի 7-ին նշանակված խորհրդարանական ընտրություններին: