211652_close_icon
views-count1312 դիտում article-date 09:44 03-04-2015

Եվրոպայից դեպի ՀՀ ուղևորվող բեռների մի զգալի մասը մաքսազերծվում է Բելառուսում և Ղազախստանում. «Հայկական ժամանակ»

«Այս տարվա առաջին երկու ամիսներին պետական եկամուտների թերակատարման պատճառներից մեկն այն է որ այդ երկրներից Հայաստան ներմուծվող ապրանքները մաքսազերծվում են ԵՏՄ անդամ այլ երկրներում, հիմնականում Բելառուսում և Ղազախստանում: Եթե նախկինում երրորդ երկրներից ապրանքների մեծ մասը ծովով բերվում էր Վրաստան, հետո մաքսազերծվում Վրաստան-Հայաստան սահմանին, ապա ներկայումս Եվրոպայից դեպի ՀՀ ուղևորվող բեռների մի զգալի մասը մաքսազերծվում է Բելառուսում և Ղազախստանում ու ՀՀ հասնում մաքսազերծված վիճակում: Ներմուծողները խուսափում են ապրանքը ՀՀ մաքսատանը մաքսազերծելուց, քանի որ Բելառուսում և Ղազախստանում Հայաստան ուղևորվող բեռների մաքսազերծման ժամանակ են կիրառվում այսպես կոչված «հսկիչ գներ», ինչի շնորհիվ մաքսազերծումը ավելի էժան է ստացվում: Խնդիրն այն է, որ ՀՀ մաքսային մարմինները ապրանքները մաքսազերծում են ոչ թե իրենց իսկական գներով, այլ հենց մաքսայինի սահմանած «հսկիչ գներով»: Ասենք՝ եթե դուք 3000 դոլարով մեքենա եք գնել Եվրոպայում, ապա ՀՀ մաքսային ծառայաթյունը համարում է, որ դուք մեքենան գնել եք 5000 դոլարով, և հենց այդ գնից էլ հաշվարկում է ձեր վճարելիք մաքսատուրքը և ԱԱՀ-ն: Ղազախստանում և Բելառուսում նման ավանդույթ չկա, և ապրանքները մաքսազերծվում են ըստ ներմուծողի ներկայացրած հաշիվ-ապրանքագրերի»,– գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր