Փրկարարները բացել են փակ դուռը
Ապրիլի 2-ին, ժամը 17.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 64 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Ապրիլի 2-ին, ժամը 13.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրաչյա Քոչար փողոցի թիվ 14/3 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին մնացել է ներսում, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: