«Գյուղարտ» ՓԲԸ-ի 18 աշխատակից բրուցելոզով են վարակվել անասունների մորթի ժամանակ. վարկած
Կապանում բրուցելոզ հիվանդությամբ վարակված 18 անձինք աշխատել են «Գյուղարտ» ՓԲԸ-ի մորթման արտադրամասում: Նշենք, որ նշված ընկերության հիմնադիրներն են համարվում ՇԱՀՐ ԻՆՎԵՍՏ եւ ԼԱՄԱՔՍ ԳՐՈՒՊ սահմանափակ պատասխանատվության ընկերությունները։ Իսկ ԼԱՄԱՔՍ ԳՐՈՒՊ-ի հիմնադիրները Մաքսիմ Հակոբյանի որդիներն են։
«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ, նախնական տվյալներով, «Կապան» բժշկական կենտրոն բուժօգնության դիմած բոլոր անձինք բրուցելոզ հիվանդությամբ վարակվել են մանր եղջերավոր անասունների մորթի ընթացքում:
Կապանի ԲԿ-ի ինֆեկցիոնիստ Աիդա Բադալյանը մեզ հետ զրույցում նշեց, որ բրուցելոզով վարակված վերջին հիվանդը դուրս է գրվել մարտի 31-ին:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ աշխատակիցների՝ զանգվածային վարակն արդեն իրավապահների ուշադրության կենտրոնում է եւ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: