«Հրաշքով լի կյանք» ծրագրի մասնակիցները կայցելեն ՏԿԱԻՆ
Ապրիլի 3-ին, ժամը 14.00-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն են այցելելու «Հրաշքով լի կյանք» ներառական ծրագրի մասնակից երեխաները` ծանոթանալու հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման նախարարության որդեգրած գաղափարախոսությանը և դրա իրականացման արդյունավետ մեխանիզմներին:
«Հրաշքով լի կյանք» ծրագրի հիմքում հատուկ կարիքներով մարդկանց սոցիալական ներառման խնդիրներն են: Այն իրականացնում է «Փի-Էյչ Ինթերնեշնլ» կազմակերպությունը` ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ:
Նույն օրը ՀՀ ՏԿԱԻ նախարարությունում տեղի կունենան նախարարության հաշմանդամ աշխատակիցների և հաշմանդամություն ունեցող այլ անձանց կարատեի ցուցադրական ելույթներ: Դասընթացների մասնակիցները կհանձնեն քննություն և սենսեյների կողմից կստանան որակավորման վկայական: