Քննարկում` «Հայաստանի արդյունաբերության զարգացման հեռանկարները» թեմայով
                        Ապրիլի 3-ին Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովում տեղի է ունենալու քննարկում` «Հայաստանի արդյունաբերության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները» թեմայով:
Քննարկմանը մասնակցելու են ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների, Հայրենական ապրանք արտադրողների միության, Հայաստանի զարգացման հիմնադրամի, Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության և մի շարք այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, Հանրային խորհրդի անդամներ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

