4433 դիտում
16:10 21-03-2018
Ա. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ «21-րդ դարի գրադարանները և զարգացման հեռանկարները» թեմայով կլոր սեղան-քննարկում՝
Երևանի քաղաքապետարանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում կազմակերպվել է «21-րդ դարի գրադարանները և զարգացման հեռանկարները» թեմայով կլոր սեղան-քննարկում, որին մասնակցել են Հայաստանի մի շարք գրադարանների ներկայացուցիչներ, գրադարանային ոլորտի առաջատար մասնագետներ և մշակույթի գործիչներ: Տեսազանգով քննարկմանը միացել է նաև ՌԴ Սանկտ-Պետերբուրգի Վլադիմիր Մայակովսկու անվան քաղաքային կենտրոնական հանրային գրադարանի առաջատար մեթոդիստ Աննա Սնետկովան:
Կլոր սեղանի շրջանակում քննարկվել են գրադարաններում ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունների կիրառման և հետագա համագործակցության հարցեր: Մասնակիցները նշել են, որ Հայաստանի գրադարաններն այսուհետ հնարավորություն ունեն միմյանց փոխանցելու գրադարանային աշխատանքների կազմակերպման լավագույն փորձն ու մեթոդները, իսկ թվայնացված բազաները բաց և հասանելի են դառնալու հանրային բոլոր գրադարանների ընթերցողների համար: Նշվել է, որ պարբերաբար կազմակերպվելու են նաև առաջատար փորձի փոխանակման դասընթացներ, վարպետաց դասեր, փոխայցելություններ ու անհրաժեշտ այլ միջոցառումներ:
Հարկ է նշել, որ այս տարեսկզբից Երևանի քաղաքապետարանի ենթակայության Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի բոլոր մասնաճյուղերում ներդրվել և կիրառվում է գրադարանային գործառույթների ավտոմատացման ծրագիրը, որը դեռևս 2011 թվականին էր ներդրվել կենտրոնական գրադարանում:
Ի դեպ, 2015 թվականից էլ ներդրվել են էլեկտրոնային ավտոմատացված գրացուցակները, ինչը ընթերցողներին հնարավորություն է ընձեռում շուրջօրյա օգտվել ցանցում առկա ավելի քան 1 մլն 200 հազար թվայնացված գրքերից:
Նմանատիպ նյութեր
7659 դիտում
21:10 16-06-2017
Ավ. Իսահակյանի անվան գրադարանում տեղի ունեցավ Գրքամոլ ակումբի հերթական հանդիպումը
Այս բաժնից
1147 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1186 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
910 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան