Գեղարքունիքում անցկացվեց բասկետբոլի եւ ձեռքի գնդակի մարզային առաջնությունը
Գեղարքունիքի մարզում ավարտվեցին «ՀՀ դպրոցականների 24-րդ մարզական խաղեր» ծրագրով նախատեսված մրցումները` բասկետբոլ եւ ձեռքի գնդակ մարզաձեւերից: Բասկետբոլի դպրոցական մարզային առաջնությունն անցկացվեց Սեւան քաղաքի N 4 հիմնական դպրոցում: Տղաներից հաղթող ճանաչվեց Սեւանի, աղջիկներից՝ Մարտունու ավագ դպրոցների թիմերը:
Ձեռքի գնդակի մարզային մրցումներն անցկացվեցին Գավառի N 5 հիմնական դպրոցում: Այս մարզաձեւից մրցաշարին մասնակցեցին Գավառի N 5 հիմնական, Գավառի ավագ եւ Սարուխանի N 1 միջնակարգ դպրոցների թիմերը: Երեք թիմերի լավագույն մարզիկներից էլ ձեւավորվեցին տղաների եւ աղջիկների հավաքական թիմերը, որոնք կմասնակցեն միջմարզային առաջնությանը:
Այս փուլի մրցումներում Գեղարքունիքի մարզի բասկետբոլի եւ ձեռքի գնդակի հավաքական թիմերը ընդգրկված են Բ խմբում, որտեղ նրանց մրցակիցները լինելու են Լոռու, Տավուշի եւ Կոտայքի մարզերի հավաքական թիմերը: