1279 դիտում
16:10 02-04-2015
Վիճաբանություն և վնասվածքներ՝ Ավանի գերեզմանատան մոտ
Մարտի 23-ին, ժամը 03.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1990 թ. ծնված Նարեկ Ս.-ն և 1992 թ. ծնված Հարություն Ս.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին Նարեկ Ս.-ն հաղորդում էր տվել, որ ժամը 02.00-ին Ավանի գերեզմանատան մոտ անհայտ անձիք մահակներով և «կաստետներով» ծեծի են ենթարկել իրեն ու եղբորը` Հարություն Ս.-ին:
Նույն օրը, ժամը 08.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «գլխի փակ տրավմա և ուղեղի ցնցում հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1992 թ. ծնված Տարոն Ս.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 02.00-ին Ավան թաղամասի գերեզմանատան մոտ անհայտ անձիք փայտե մահակներով հարվածներ են հասցրել Տարոն Ս.-ի, 1990 թ. ծնված Նարեկ Ս.-ի և 1992 թ. ծնված Հարություն Ս.-ի մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:
Ոստիկանության ծառայողները ապրիլի 1-ին, ժամը 12.00-ին, Ավանի բաժանմունք են ներկայացրել 1992 թ. ծնված Դավիթ Ա.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
12886 դիտում
02:17 24-05-2015
Ավտովթար Երևանում. Ավանի գերեզմանատան մոտ բախվել են Toyota-ն և Zaz-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
2764 դիտում
22:24 10-09-2014
Երբ բացակայում է հանդուրժողականությունը. վիճաբանություն, ծեծկռտուք, վնասվածքներ. տեսանյութ
Այս բաժնից
1015 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
994 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
925 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր