1909 դիտում
14:52 31-01-2015
ՏԿԱԻ նախարարը մասնակցել է Վայոց ձորի մարզխորհրդի նիստին
Հունվարի 30-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը մասնակցեց Վայոց ձորի մարզում կայացած մարզխորհրդի նիստին: Մարզխորդի նիստը ներառում էր երեք օրակարգային հարցեր`ամառային և ձմեռային զորակոչի արդյունքների վերաբերյալ զեկույց, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքի մասին հաշվետվություն, ՀՀ օրենսդրական և գերատեսչական իրավական ակտերում տեղ գտած փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում:
Վայոց ձորի մարզի Վայք, Եղեգնաձոր քաղաքների զինկոմները զեկույցներ ներկայացրեցին զինակոչի վերաբերյալ: Այնուհետև ելույթ ունեցավ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ մայոր Անդրանիկ Մակարյանը, որը իր խոսքում շեշտեց բանակային կորպուսի և տեղական ինքնակառավարման մարմինների սերտ համագործակցության կարևորությունը հատկապես՝ զինված ուժերը պայմանագրային զինծառայողներով համալրելու հարցում: Անդրանիկ Մակարյանը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անունից «Նելսոն Ստեփանյան» գերատեսչական մեդալով պարգևատրեց Վայոց ձորի նախկին մարզպետ Սամվել Սարգսյանին:
Հաշվետու ժամանակահատվածի վերաբերյալ զեկույցներով հանդես եկան մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները՝ առանձին-առանձին անդրադառնալով իրենց ոլորտներում կատարված աշխատանքներին: Խոսվեց նաև բացթողումների մասին. ՏԿԱԻ նախարարը ստորաբաժանումների ղեկավարների ուշադրությունը հրավիրեց ոլորտներում առկա կոնկրետ խնդիրների վրա՝ խորհրդակցությունը տեղափոխելով ավելի գործնական հարթություն: Բարձրացվեց ջրի խնդիրը, որի բացակայության պայմաններում հնարավոր չի լինում մշակել հսկայական տարածքներ, մարզը ունի գազամատակարարման, ճանապարհների բարեկարգման, առողջապահական ծառայությունների բարելավման և բազմաթիվ այլ խնդիրներ: Արմեն Երիցյանը խոստացավ խնդիրները քննարկել պատկան մարմինների հետ և գտնել համապատասխան լուծումներ:
Օրակարգային հաջորդ կետի համաձայն՝ ՀՀ օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների վերաբերյալ հաղորդմամբ հանդես եկավ մարզպետարանի իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը: Իրենց ոլորտներին վերաբերվող պարզաբանումներով հանդես եկան հանդիպմանը հրավիրված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը և ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը, ելույթ ունեցավ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը:
ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը իր եզրափակիչ խոսքում նշեց, որ մշտապես կանգնած է լինելու համայնքների կողքին և փորձելու է քայլ առ քայլ լուծել առկա խնդիրները: Նախարարի խոսքով՝ մարզում կուտակված բազմաթիվ խնդիրների լուծման ուղղությամբ եղած միջոցների հաշվին արդեն իսկ կատարվում են աշխատանքներ և արդյունքները շուտով տեսանելի կլինեն: Արմեն Երիցյանը նշեց, որ մեկ առ մեկ այցելելու է համայնքներ և տեղում է ծանոթանալու առկա խնդիրներին, որոնց լուծման ճանապարհին նախարարը ակնկալում է և՛ համայնքի ղեկավարների, և՛ բնակչության աջակցությունը:
Նմանատիպ նյութեր
990 դիտում
18:30 01-04-2015
ՏԿԱԻ նախարարը մասնակցել է Սյունիքի մարզխորհրդի նիստին
2720 դիտում
21:49 12-02-2015
ՏԿԱԻ նախարարը կմասնակցի Արմավիրի մարզխորհրդի նիստին
1517 դիտում
20:07 23-09-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարարը Վայոց ձորում մասնակցել է մարզխորհրդի նիստին և դիտարկել է խաղողի այգիները
Այս բաժնից
772 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
643 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
442 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը