ՏԿԱԻ նախարարը կմասնակցի Արմավիրի մարզխորհրդի նիստին
Փետրվարի 13-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը մասնակցելու է Արմավիրի մարզի խորհրդի այս տարվա առաջին նիստին, որը կկայանա մարզպետարանի նիստերի դահլիճում:
Մարզխորհրդի նիստին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հանդես կգա 2014 թվականի գործունեության և մարզի սոցիալ-տնտեսական վիճակի մասին հաշվետվությամբ:
Քննարկվելու են տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայության, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեության, ֆինանսական, արդյունաբերության, փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ), առևտրի և ծառայությունների, քաղաքաշինության, բնակարանային և կոմունալ տնտեսության, տրանսպորտի և ճանապարհաշինության բնագավառներում իրականացվող աշխատանքներն ու առկա խնդիրները:
Մարզխորհրդի նիստից հետո ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը կայցելի Արմավիրի բժշկական կենտրոն և ջերմատուն` Սարդարապատում։