4589 դիտում
16:05 02-03-2020
Գանձակ գյուղում անցկացվեց շախմատի Գեղարքունիքի մարզային առաջնությունը
Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի թիվ1 միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի շախմատի 2020 թվականի մարզային առաջնության մարզային փուլը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-րդ տարեդարձին:
Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության տեղեկացմամբ, առաջնությանը մասնակցել են մինչեւ 8,10, 12, 14 եւ 16 տարեկան պատանի շախմատիստները: Այն անցկացվել է երկու փուլով: Շախմատի մարզային առաջնության տարածքային փուլը անցկացվել է փետրվարի 20-23-ը, որին մասնակցել են ՀՀ շախմատի ակադեմիայի Սեւանի, Գավառի, Սարուխանի, Մարտունու, Ճամբարակի, Վարդենիսի, Վարդենիկի մասնաճյուղերի շուրջ 300 պատանի շախմատիստներ: « Մարզային փուլում ուժեղագույնների կոչումն էին վիճարկում տարածքային փուլի հաղթողները եւ Գանձակ համայնքի հավաքական թիմը: Առաջնությունը անցկացվեց ՖԻԴԵ-ի կանոնակարգի համաձայն: Յուրաքանչյուր խաղացողի մեկ խաղափուլում տրված էր 20 րոպե ժամանակ` յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան հավելումով: Մինչեւ 8 տարեկանների մրցապայքարն անցկացվեց շրջանաձեւ, իսկ մյուս տարիքային խմբերում՝ շվեյցարական մրցակարգով: Ծավալված համառ ու անզիջում պայքարում մինչեւ 8 տարեկանների խմբում առաջին մրցանակին արժանացավ ՀՀ շախմատի ակադեմիայի Սարուխանի մասնաճյուղը ներկայացնող Ֆրունզե Չիչոյանը, երկրորդ տեղում էր Վարդենիկը ներկայացնող Ավետ Պողոսյանը, իսկ երրորդ մրցանակին արժանացավ Վարդենիսը ներկայացնող Տարոն Ղազարյանը:
Մինչեւ 10 տարեկանների մրցապայքարում առաջին մրցանակին արժանացավ Մարտունին ներկայացնող Տիգրան Սարիբեկյանը: Նույն տարիքային խմբում երկրորդ մրցանակը բաժին հասավ Սեւանը ներկայացնող Էրիկ Սաղաթելյանին, երրորդ մրցանակը՝ Վարդենիկը ներկայացնող Գագիկ Մխիթարյանին:
Մինչեւ 12 տարեկանների խմբում առաջին տեղը գրավեց Ճամբարակը ներկայացնող Կարո Սարգսյանը, երկրորդ տեղը՝ Սեւանը ներկայացնող Արտյոմ Խաչատրյանը, երրորդ տեղը՝ Գավառը ներկայացնող Մհեր Գայրանյանը:
Մինչեւ 14 տարեկան պատանիների մրցաշարում առաջին տեղը գրավեց Գավառ քաղաքը ներկայացնող Տիգրան Գայրանյանը, երկրորդ տեղը՝ Մարտունին ներկայացնող Կարեն Գասպարյանը, երրորդ տեղը՝ Վարդենիկը ներկայացնող Դավիթ Կարեյանը:
Մինչեւ 16 տարեկանների մրցաշարում առաջին տեղը գրավեց Վարդենիսը ներկայացնող Վիգեն Խաչատրյանը, երկրորդ տեղը՝ Ճամբարակը ներկայացնող Ռաֆայել Բաբայանը, երրորդ տեղը՝ Գավառ քաղաքը ներկայացնող Վարդան Սարգսյանը:
ՀՀ շախմատի ակադեմիայի ներկայացուցիչ, մրցաշարի գլխավոր մրցավար Մերուժան Հայրապետյանը հրապարակեց արդյունքները, որից հետո հաղթողները պարգեւատրվեցին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի հավաստագրերով ու հուշամեդալներով: Հաղթողներից ձեւավորվեց մարզի հավաքական թիմը, որը 2020 թվականի մարտի 22-ից ապրիլի 1-ը կմասնակցի շախմատի հանրապետական առաջնության կիսաեզրափակիչ փուլին»,-ներկայացրել է ԿՄՍ վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Գեղամ Չարվադարյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
19846 դիտում
18:38 28-02-2015
Ողբերգական դեպք` Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում. 71-ամյա ծերունին տեղում մահացել է
1995 դիտում
21:29 01-04-2015
Գեղարքունիքում անցկացվեց բասկետբոլի եւ ձեռքի գնդակի մարզային առաջնությունը
Այս բաժնից
1255 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4723 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած