1388 դիտում
08:36 21-03-2014
Առանց ռուսական ռազմական ներկայության Ղրիմի բնակչությունը կքվեարկեր Ռուսաստանին միանալու օգտին․ Առավոտ
«Առավոտ»֊ի խմբագիրը գրում է․ «Խնդրում եմ համեմատել երկու տեքստերը։ Առաջինը Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցի մասին Պուտինի աշխատակազմի պաշտոնական տեղեկատվությունն է. «Կողմերը արձանագրել են, որ այն (Ղրիմի հանրաքվեն) ազատ կամարտահայտության միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրագործման հերթական օրինակն է։…»։
Երկրորդը ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հարցազրույցից է. «Տեղի է ունեցել Ղրիմի ժողովրդի հստակ կամարտահայտություն …
Ինչպես տեսնում եք, երկու տեքստերը նման են ոչ միայն գնահատականներով, այլև նույնիսկ՝ կառուցվածքով։
Ես, բնականաբար, դեմ չեմ ազատ կամարտահայտությանը և վստահ եմ, որ առանց ռուսական ռազմական ներկայության Ղրիմի բնակչությունը, միևնույն է, կքվեարկեր Ռուսաստանին միանալու օգտին։ Բայց դա պետք է լինի երկարատև գործընթաց՝ քարոզչությամբ և հակաքարոզչությամբ, և ամենակարևորը՝ առանց օտար զորքի ներկայության։ Այնպես, ինչպես, որ դա տեղի է ունենում, օրինակ, Շոտլանդիայում։ Այդպես էր, ի դեպ, նաև Արցախում՝ 1988 թվականի փետրվարից մինչև 1991-ի սեպտեմբերի 2-ը։ Ոչ թե երկու շաբաթում»:
Ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1541 դիտում
16:42 01-04-2015
Ռուսաստանցիների ավելի քան 80%-ը Պուտինի օգտին կքվեարկեր, եթե այս պահին լինեին ընտրություններ
Այս բաժնից
715 դիտում
22:27 30-01-2025
Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը արդարացվել է
1015 դիտում
22:00 30-01-2025
Հայոց ցեղասպանությունը ծրագրողի և իրագործողի հասցեն հստակ է. Արամ Ա-ն՝ Փաշինյանի հայտարարության մասին