Ռուսաստանցիների 74 %-ը պատրաստ է հաջորդ նախագահական ընտրություններին քվեարկել Պուտինի օգտին
ВЦИОМի կողմից կատարված հարցման արդյունքները ցույց են տվել, որ ռուսաստանցիների 74 տոկոսը պատրաստ է կրկին իր ձայնը տալ ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հաջորդ նախագահական ընտրություններում, հաղորդում է BBC-ն:
Նշվում է, որ սա Պուտինին աջակցելու առավելագույն մակարդակն է վերջին 4 տարիների ընթացքում: 2012 թվականի հոկտեմբերին անցկացված հարցումը ցույց էր տվել, որ նրա օգտին պատրաստ էր ձայն տալ Ռուսաստանի քաղաքացիների ընդամենը 40 տոկոսը:
Իսկ այս տարվա հունվարին հարցվածների 15 տոկոսը հայտարարեց, որ չի քվեարկի Պուտինի օգտին՝ 2018 թ-ի նախագահական ընտրություններում, իսկ 2012 թվականին նրան ձայն չտալու մասին էր հայտնել հարցվածների 39 տոկոսը: