4720 դիտում
11:38 08-04-2016
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի դպրոցում ամփոփեցին կրթամշակութային փոխանակման ապրիլյան նախագիծը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի դպրոցում երեկ տեղի ունեցավ կրթամշակութային փոխանակման ապրիլյան նախագծի ամփոփում՝ համատեղ ցուցահանդեսի տեսքով:
Վերաբացված ցուցասրահում ցուցադրված էին կրթահամալիրի Գեղարվեստի դպրոցի և սահամանմերձ Կողբ գյուղի Գեղարվեստի դպրոցի սաների և ուսուցիչների կտավները: Կրթամշակությաին փոխանակման ամփոփման ծրագրում նախատեսված էին միասնական նախագծեր: Նախագծի շուրջ համատեղ աշխատեցին և ուսուցիչները, և սովորողները: Նրանք լուսանկարչական լաբորատորիայի պատին նկարեցին Պաբլո Պիկասսոյի «Գեռնիկան», աշխատեցին գրաֆիկայի լաբորատորիայում՝ համատեղ ստեղծելով ցուցահանդեսի ազդը, այնուհետև հեծանվաերթով եղան Մայր դպրոցի խեցեգործական արհեստանոցում:
Օրվա երկրորդ կեսին Գեղարվեստի դպրոցի ներքին բակում նախատեսված էր մամլո ասուլիս, որին մասնակցում էին նաև կրթահամալիրի ռադիո և հեռուստախմբագրությունները, իսկ դրան հաջորդեցին ռոք համերգը և պարատունը:
Կողբից Երևան ժամանած ուսուցիչների և սաների գիշերակացը նույնպես հոգացել էր Գեղարվեստի դպրոցը: Այցելուները գիշերել էին դպրոցի նորոգված և կոկիկ կացարանում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
16918 դիտում
02:10 22-12-2018
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևելյան դպրոցում առավոտից տոնական եռուզեռ էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
556 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
997 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
865 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը