Թուրքիայում 3 ատոմակայան են կառուցելու
                        Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրում կառուցվելու է 3 ատոմային էլեկտրակայան: Նրա խոսքով՝ պատճառը երկրում օրեցօր աճող էլեկտրաէներգիայի պահանջարկն է:
Նախօրեին այդ երկրի խորհրդարանը վավերացրեց ճապոնացի մասնագետների մասնակցությամբ կառուցվելիք ատոմակայանների կառուցման նախագծերը: Ատոմակայաններից երկուսը կառուցվելու են Սև ծովի ափամերձ՝ Սինոփ նահանգում: Երրորդ ատոմակայանի շինարարարության մասին Էրդողանը մանրամասներ չի ներկայացրել:
Սինոփի ատոմակայանի շահագործումը նախանշված է 2023 թվականին: Այն տարեկան արտադրելու է շուրջ 40 մլրդ մեգավատտ հզորությամբ էլեկտրաէներգիա:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

