Բարեգործական երեկո` 16-ամյա Սամվել Միրզոյանին օգնելու նպատակով
«Լոֆթ» թիմի կողմից կազմակերպվող «40 բարության օր» իրադարձությունն արդեն մոտենում է ավարտին: Նախավերջին բարեգործական միջոցառումը տեղի կունենա ապրիլի մեկին` 20:00-ին, «Լոֆթ» ակումբում:
Այս անգամ երեկոն չի լինի համերգային, բայց կպահպանի իր բարեգործական բնույթը: Yerevan Dance Studio -ն՝ հանձինս Անուշ Սարգսյանի և Արթուր Զաքարյանի, համատեղ Bridge of Health Armenia -ի` հրավիրում է ապրիլմեկյան եռանդուն, ակտիվ պարային միջոցառման, որն ուղղվելու է 16-ամյա Սամվել Միրզոյանի բուժմանը (ախտորոշումը՝ սուր լիմֆոբլաստային լեյկոզ):
Մուտքը` 1000 դրամ: