Ջազի երեկո՝ փոքրիկ Արսենին օգնելու նպատակով
Մարտի 1-ին՝ ժամը 18։00-ին, «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում տեղի կունենա [url=https://www.facebook.com/events/1427277810898058]բարեգործական միջոցառում[/url]: Կկատարվեն ջազային իմպրովիզներ, սպասվում են նաեւ այլ հետաքրքիր կատարումներ:
Միջոցառմանը ներկա կլինի Արա Գեւորգյանը: Երեկոյի ողջ հասույթը, շաբաթվա ընթացքում հատուկ արկղում հավաքված գումարը եւ կենտրոնի շաբաթօրյա եկամուտը կտրամադվի Արսեն Գեւորգյանին: Փոքրիկի մոտ ախտորոշված է «տեսողական ներվի ատրոֆիա» (թույլ զարգացում):
Արսենը ներկա է գտնվելու համերգին եւ հանդես է գալու երաժշտական կատարմամբ։ Մուտքը 2000 դրամ է: