211652_close_icon
views-count1672 դիտում article-date 22:40 13-03-2015

Բարեգործական համերգ` փոքրիկ Լիլիթին օգնելու նպատակով

Երևանի Քաղաքապետարանի Մանկապատանեկան Ստեղծագործական կենտրոնը և Bridge of Health-ը համատեղ ներկայացնում են բարեգործական երեկո, որը կայանալու է շաբաթ օրը՝ մարտի 14-ին, ժամը՝ 20:00-ին, Լոֆթում: Երեկոն համերգային է, որի ընթացքում ելույթ են ունենալու բացառապես երիտասարդ երգիչներ, երաժիշտներ և խմբեր։ Նրանց անունները արդեն իսկ ծանոթ են տարբեր հեռուստատեսային նախագծերից, երաժշտական կամ բարեգործական այլ ծրագրերից` Սրբուհի Սարգսյան, Արմինե Քոչարյանը, Մերի Մնջոյան, Սոնա Ռուբենյան եւ այլք: Մուտքը 2000 դրամ է: Համերգից գոյացած ողջ հասույթը, ինչպես նաեւ Լոֆթ-ում առկա դրամահավաքի համար նախատեսված արկղում գոյացած գումարը եւ շաբաթ օրվա եկամուտը այս անգամ փոխանցվելու է փոքրիկ Լիլիթին։ Գրիգորյան Լիլիթ, 2,5 տարեկան։ Վիրահատական միջամտությունից հետո նշանակված է համակարգչային տոմոգրաֆիա (КТ), 2 կուրս քիմիաթերապիա և ճառագայթում։

Նմանատիպ նյութեր