211652_close_icon
views-count1435 դիտում article-date 22:12 20-03-2015

Բարեգործական երեկո` Կարեն Գաբրիելյանին օգնելու նպատակով

Մարտի 21-ին՝ ժամը 18։00-ին, «Bard» ակումբը և «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնը՝ համատեղ Bridge of Armenia հիմնադրամի, ներկայացնում են հինգերորդ բարեգործական համերգ-երեկոն։ Հեղինակային երգի երեկոյի ողջ հասույթը տրամադրվելու է 16-ամյա Կարեն Գաբրիելյանին (ախտորոշումը՝ բլաստային լեյկոզ)։ Երեկոյի ընթացքում ելույթ կունենան՝ Վահան Արծրունին, Արմինե Հայրապետյանը, Վախթանգ Հարությունյանը, Ռուբեն Քամալյանը, Կարեն Մամիկոնյանը, Գագիկ Շիբոյանը, Վարդան Գալստյանը, Քրիստ Մանարյանը, Էդուարդ Զորիկյանը, Արմեն Ադամյանը, Դավիթ Ամալյանը:

Նմանատիպ նյութեր