922 դիտում
22:29 31-03-2015
Կայացել է Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը: Նշենք, որ հիմնադրամն ստեղծվել է ՀՀ կառավարության 2014 թ. դեկտեմբերի 18-ի որոշմամբ՝ Արդյունաբերության զարգացման հիմնադրամի եւ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի միաձուլման ձեւով վերակազմակերպելու միջոցով:
Համաձայն հաստատված օրակարգի՝ նիստում քննարկվել եւ հաստատվել են Հայաստանի զարգացման հիմնադրամի վարչակազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը, աշխատակիցների վարձատրության կարգը եւ 2015 թ. բյուջեն: Ամփոփելով մտքերի փոխանակությունը՝ վարչապետը հանձնարարել է քննարկվող փաստաթղթերը վերախմբագրել եւ լրամշակել հնչած դիտողություններով ու առաջարկություններով:
Մեկ այլ հարցով հավանության է արժանացել հիմնադրամի կանոնադրությունում առաջարկվող փոփոխությունը եւ գույքի տնօրինման կարգը:
Հաջորդիվ խորհուրդը ձայների բացարձակ մեծամասնությամբ հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում հաստատել է գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Խաչատրյանի թեկնածությունը: Հիմնադրամի ներդրումների, արտահանման եւ զբոսաշրջության գծով տնօրենների ժամանակավոր պաշտոնակատարներ են նշանակվել համապատասխանաբար Ավետիք Հովհաննիսյանը, Հայկ Միրզոյանը եւ Տիգրան Կարապետյանը:
Նմանատիպ նյութեր
1263 դիտում
14:31 11-02-2015
Կայացել է ՀՀ-ում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը
4600 դիտում
21:15 21-06-2016
Կայացել է Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը
Այս բաժնից
361 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
760 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
667 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը