935 դիտում
22:16 31-03-2015
Կլոր սեղան` «Դատախազության իրավական հիմնախնդիրները» խորագրով
2013-2014 թթ. ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ իրականացվել է «ՀՀ հատուկ քննչական ծառայության, դատախազության և ազգային անվտանգության ծառայության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների զարգացումը` որպես մարդու իրավունքների խախտման կանխարգելման երաշխիք Հայաստանում» ծրագիրը:
Ծրագրի նպատակն է եղել զարգացնել վերահսկողության մեխանիզմներ ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ դատախազության նկատմամբ՝ որպես ՀՀ-ում մարդու իրավունքների խախտումների կանխարգելման երաշխիք:
Ծրագրի շրջանակներում իրականացվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ դատախազության գործունեությունը կարգավորող օրենսդրության վերլուծություն, ինչպես նաև դատական նիստերի փորձնական մշտադիտարկում ընդհանուր կարգով դատական քննության նիստի ընթացքում մեղադրողի վարքագիծը ուսումնասիրելու նպատակով:
Վերոնշյալ վերլուծությունների և մշտադիտարկման արդյունքում վերհանված խնդիրների ներկայացման և քննարկման նպատակով 2015 թ. ապրիլի 1-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից կազմակերպվում է «ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ դատախազության գործունեության ոլորտում առկա իրավական հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» խորագրով կլոր սեղան-քննարկում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
742 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2101 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
736 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար