211652_close_icon
views-count2316 դիտում article-date 18:46 31-03-2015

Դանակահարություն Ձորաղբյուրում

Մարտի 29-ին, ժամը 21.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի և ձախ բազկի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1994 թ. ծնված Արտաշես Կ.-ն: Ըստ նրա հարազատներից մեկի հայտարարության՝ Ձորաղբյուրի ամառանոցում տեղի է ունեցել դանակահարություն: Նույն օրը, ժամը 21.40-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «պարանոցի կտրած վերք, ալկոհոլային հարբածություն» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1990 թ. ծնված Սերգեյ Ա.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է Ձորաղբյուրում` ապակու վրա վայր ընկնելու հետևանքով: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մարտի 29-ին, ժամը 21.00-ի սահմաններում, 1986 թ. ծնված Արման Դ.-ն, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է Արտաշես Կ.-ին և Սերգեյ Ա.-ին` պատճառելով վնասվածքները: Մարտի 30-ին, ժամը 02.00-ին, Արման Դ.-ն ներկայացել է ոստիկանության Գառնիի բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր