Հանրային քննարկում` նվիրված ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացմանը
«ՕՔՍՖԱՄ» հայաստանյան գրասենյակը և ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը վաղը կկազմակերպեն քննարկում` նվիրված ՀՀ Գյուղի և գյուղատնտեսության 2015-2025 թթ. կայուն զարգացման ռազմավարության մշակման գործընթացին:
Միջոցառման ակնկալվող մասնակիցներն են ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, ինչպես նաև այլ նախարարությունների, տեղական և միջազգային կազմակերպությունների, մարզային և տեղական իշխանությունների, գյուղատնտեսական կոոպերատիվների ներկայացուցիչներ: