Նովոսիբիրսկի գազանանոցում թռչող սկյուռեր են հայտնվել
Նովոսիբիրսկի կենդանաբանական այգում անսովոր բնակիչներ են հայտնվել՝ 5 հսկայական թռչող-սկյուռեր: Այդ կենդանիները հատուկ խնամք են պահանջում, ուստի այգում պատրաստվել են նրանց ընդունելուն:
Սկյուռերի վանդակը բավականին մեծ է, որպեսզի կարողանան ազատ ցատկոտել: Թռչող-սկյուռերը գիշերային կյանք են վարում: Դրանք բնակվում են Ասիայի հարավ-արեւելյան տրոպիկական անտառներում: Սկյուռերը 60 սանտիմետր երկարություն ունեն, իսկ մեկ ցատկի հեռավորությունը կարող է հասնել 60 մետրի: