Ճապոնիայի գազանանոցում պանդան զույգ է ծնել. տեսանյութ
ճապոնիայի հարավում գտնվող գազանանոցում 14 տարեկան պանդան զույգ է ծնել: Ձագերից յուրաքանչյուրը կշռում է 180 գրամ:
Մայր պանդան ծնել էր նաեւ 2008 թվականին` կրկին լույս աշխարհ բերելով զույգի: Այժմ գազանանոցում յոթ պանդա կա:
Հիշեցնենք, որ Ճապոնիայի լեռնային շրջաններում 1600 պանդա է մնացել, տեսակի պահպանությունը խիստ վերահսկողության ներքո է: