6354 դիտում
15:21 27-03-2015
Ի՞նչ արդյունքներ են տվել Կարմիր խաչի բանակցությունները հակառակորդի կողմն անցած հայ զինծառայողի գործով
Հակառակորդի կողմն անցած ՊԲ զինծառայող, 24-ամյա Անդրանիկ Արարատի Գրիգորյանի գործով Կարմիր Խաչի միջազգային կողմիտեն բանակցում եւ երկխոսության մեջ է համապատասխան կողմերի հետ: Այս [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց կոմիտեի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին:
Նա ավելացրեց, որ այս պահին ավելին ասել չի կարող:
Մինչ այդ տեղեկացրել էինք, որ հակառակորդի կողմն անցած ՊԲ զինծառայող, 24-ամյա Անդրանիկ Արարատի Գրիգորյանը ԼՂՀ Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից է, ընտանիքի միակ տղան: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Բերդաշենի գյուղապետ Գարիկ Սարգսյանը։ Նա նշել էր , որ ոչ ոք չի կարողանում հասկանալ, թե ինչը կարող էր նման քայլի պատճառ դառնալ, քանի որ Անդրանիկին ոչ ոք չի նեղացրել: Ապրելու հետ խնդիր չեն ունեցել: Ավելին` վերջերս մեքենա են գնել: «Ծառայությունից հետո նա պայմանագրային զինծառայության է անցել: Ծնողները գյուղատնտեսական աշխատանքով են զբաղվում: Քույրն ամուսնացած է: Ծառայակիցները, սակայն, վերջին օրերին նրա մոտ հոգեկան անհավասարակշիռ վարք են նկատել: Ավելին չեմ կարող ասել»,- նշել էր գյուղապետը:
Էլ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարտի 22-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն է անցել ՊԲ զինծառայող, 1991թ. ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Տեղեկացրել էինք նաեւ, որ նա պրոբլեմատիկ ընտանիքում է ապրել եւ հավանաբար դա է եղել հակառակորդի կողմն անցնելու պատճառը:
Նմանատիպ նյութեր
9969 դիտում
19:20 25-03-2015
Սեյրան Օհանյանը՝ հակառակորդի կողմն անցած զինծառայողի մասին. նա խնդիրներ է ունեցել ընտանիքի անդամների հետ
Այս բաժնից
457 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում
709 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը