6792 դիտում
16:34 31-03-2015
Երևանի ՃՈ-ն շարունակում է հայտնաբերել «կոկոնները տաքացրած» վարորդներին, ովքեր հանգրվանում են «գաի պլաշադկայում». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մարտի 30-ին, Երևանի Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել Երևանի բնակիչներ Մհեր Մուրադյանի վարած Mercedes E 320 մակնիշի 78 ZZ 800 համարանիշի, Էդգար Բալյանի վարած Mercedes E 320 մակնիշի 14 AA 144 համարանիշի և Արսեն Աղաբաբյանի վարած BMW մակնիշի 87 AR 087 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները ծառայության ընթացքում կանգնեցրել են նշված ավտոմեքաների վարորդներին և պարզվել է, որ երեքն էլ եղել են ոչ սթափ (խմած) վիճակում:
Բոլոր երեք վարորդների նկատմամբ կազմվել են վարչական ակտեր և նրանք տուգանվելու են 50,00-200,000 դրամի չափով՝ անկախ խմածության աստիճանից:
ՃՈ ղեկավար կազմը կրկին անգամ հիշեցնում է վարորդներին, որ անսթափ վիճակում չնստեն ղեկին, հակառակ դեպքում, երբ հայտնաբերվեն խմած վարորդները, ենթարկվելու են վարչական պատասխանատվության, իսկ անհրաժեշտության դեպքում նրանց տրանսպորտային միջոցները նույնպես կհանգրվանեն «գաի պլաշադկայում»:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
118596 դիտում
23:30 13-08-2017
Արտակարգ դեպք Երևանում. Հյուսիսային պողոտայում մի խումբ աղջիկներ՝ «կոկոնները տաքացրած», հարձակվել են բժիշկների վրա
Այս բաժնից
2059 դիտում
19:59 22-11-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (24.11.2024 թ․)