Փրկարարները բացել են փակ դուռը
Մարտի 31-ին, ժամը 08.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարենցի փողոցի թիվ 42 շենքի բնակարաններից մեկի բնակիչն ընկել է հատակին և չի կարողանում մոտենալ և բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. հատակին ընկած է եղել Կ. Վ.-ը (ծնվ.1930թ.), ում ցուցաբերվել է համապատասխան օգնություն: