ՌԴ ԱԳՆ-ն ավելի քան 300 քրեական գործ է հարուցել ահաբեկիչների հետ կապ ունեցող ռուսաստանցիների նկատմամբ
ՌԴ ԱԳՆ ծայրահեղականության դեմ պայքարի վարչության տեղակալ Վլադիմիր Մակարովը հայտնել է, որ ավելի քան 300 ռուսաստանցիների դեմ քրեական գործ է հարուցվել միջազգային ահաբեկչական կառույցներին միանալու, այդ թվում նաև «Իսլամական պետության» ակտիվիստներին օգնելու համար:
ԱԳՆ նեկայացուցիչն այս մասին հայտնել է ՌԴ նախագահին առընթեր Քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների խորհրդի՝ անջատողականության հարցերով հատուկ նիստի ժամանակ:
Նշենք, որ ավելի վաղ տեղեկություններ կային, որ 1500 ռուսաստանցի մասնակցում է միջազգային ահաբեկչական կառույցների գործունեությանը: