Չեչնիայի հայտարարությունները նման են հոգեբուժարանից եկող սպառնալիքի. Ջոն Մաքքեյն
Ամերիկացի հայտնի սենատոր Ջոն Մաքքեյնը Չեչնիայի ղեկավարության հնչեցրած հայտարարություններն անվանել է հոգեբուժարանից եկող սպառնալիքի հետ: Այդ մասին Մաքքեյնը գրառել է Twitter-ի իր միկրոբլոգում:
Ամերիկացի սենատորը հիշեցրել է նաև, որ ավելի վաղ ինքը խորհուրդ էր տվել մտածել Հյուսիսային Կովկասի և Չեչնիայի անկախության մասին, որը ժամանակին Ռուսաստանի կողմից ենթարկվել է արյունալի բռնության:
«Ռուսաստանը Արևմուտքին մեղադրում է երկակի ստանդարտների մեջ: Մենք այդ մեղադրանքները վերադարձնում ենք Կրեմլին և ցույց տալիս իր երկակի ստանդարտները Չեչնիայի և Հյուսիսային կովկասի հարցում»,-մեջբերում է newsland.com-ը Մաքքեյնի խոսքը:
Հիշեցնենք, որ Չեչնիայի կառավարությունը ԱՄՆ-ին սպառնացել է Մեքսիկային զենքի ապահովմամբ և նրան ամենաբարձր աջակցությունը ցույց տալով, եթե Միաքցյալ Նահանգները Ուկրաինային զենք մատակարարեն: